Նախագահ Արմեն Սարգսյանը Սարդարապատում մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
28-05-2020 14:05:41 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ մասնակցել Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը:
Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի ճակատամարտի հուշակոթողին:
Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հերոսամարտի զոհերի հիշատակին:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հնչեցրել է աղոթք:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն