ՔԿԾ-ն չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների տեղափոխությունը, Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Վարդաշեն». «Փաստինֆո»

28-05-2020 14:34:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունն առայժմ չի մեկնաբանում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից բարձր տարիքի խմբում գտնվող կալանավորներին այլ ՔԿՀ տեղափոխելու մասին տեղեկատվությունը։
 


Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ մի քանի կալանավոր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որը նախկինում ԱԱԾ-ի մեկուսարանն էր, տեղափոխվել են «Վարդաշեն» ՔԿՀ։
Ըստ մեր աղբյուրների՝ պատճառը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի տարածման մեծ վտանգն է։
 
Մեկնաբանություն ստանալու համար «Փաստինֆո»-ն դիմեց ՔԿԾ մամուլի ծառայություն, սակայն խնդրեցին դիմել գրավոր հարցմամբ։ Նշենք, որ գրավոր հարցումն արդեն ուղարկել ենք։
 
Մեզ հաջողվեց պարզել, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից Վարդաշեն է տեղափոխվել նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 295 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար