Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, որ արժանապատիվ կյանքի երաշխավորն են. ՄԻՊ-ի ուղերձը


Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, որ արժանապատիվ կյանքի երաշխավորն են. ՄԻՊ-ի ուղերձը

  • 28-05-2020 14:25:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
 
Ուղերձում մասնավորապես ասվում է.
 
Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, որ մեր արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորն են։
Մեր սեփական պետության մեջ մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքները իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է, որ առաջնորդվում է սեփական ժողովրդավարական կառույցներով ու իրավունքի գերակայության թելադրանքով։  
Մեր համախմբվածությունը, համերաշխությունն ու հարգանքը իրար նկատմամբ, սեփական պետականության արժեքի գիտակցումը կլինեն երախտիքի լավագույն տուրքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ համար նվաճեցին ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
Սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ ու պատմական պատասխանատվությամբ ենք ստեղծել Հայաստանի անկախ Հանրապետությունը։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն