Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան


Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան

  • 28-05-2020 17:20:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Հարգելի՛ հայրենակիցներ
 
Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
 
Մայիսի 28-ը մեր ժողովրդի կյանքի և պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, փառահեղ էջերից մեկը, որով հիմնադրվեց Առաջին հանրապետությունը, և հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց սեփական հայրենիքում՝ հիմք դնելով ինքնիշխան քաղաքացու գիտակցության ձևավորմանը:
 
Մաղթում եմ, որ մեր հաղթական ոգին ուղեկից լինի նոր սերունդներին արարելու, կրթության և գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտներում նոր նվաճումների և հաղթանակների հասնելու, իր տունն ու պետությունը շենացնելու ճանապարհին։
 
Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք»:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը