Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք


Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

  • 28-05-2020 17:55:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով, մայիսի 28-ին  ժամը 8:00-ից-12:00 ընկած հատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետները և  Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով խստացված վերահսկողություն են իրականացրել  մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում:
 
Նշված ժամանակահատվածում գործառույթներ են իրականացվել թվով 24  մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ: Հայտնաբերվել է իրավախախտման 24 դեպք: 15 մարդատար տաքսի ավտոմոբիլներում վարորդի կողքին՝ առջև նստատեղում, եղել է ուղևոր, իսկ 9-ի դեպքում վարորդը երթևեկել է առանց դիմակի:
 
 
8 վարորդի նկատմամբ Ճանապարհային ոստիկանների կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ 16 վարորդի հետ տարվել է իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ թույլ տրված խախտումները տեղում վերացնելու կամ շտկելու ուղղությամբ:
 
Վերահսկողություն է իրականացվել 16 կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երթուղիների նկատմամբ: Արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 10 դեպք: 9-ը միկրոավտոբուսի դեպքում հայտնաբերվել է, որ առջևի նստատեղին՝ վարորդի կողքին, նստած է երկու ուղևոր, որոնք իջեցվել են և տեղափոխվել են միկրոավտոբուսի սրահ, և 1-ի դեպքում բացակայել է սրահի  աշխահանիչ հեղուկը:
 
Նշված թերությունները շտկելու և վերացնելու նպատակով Տեսչական մարմնի մասնագետները տեղում ուղևորների և  վարորդների շրջանում իրականացրել են բացատրական աշխատանքներ՝ ՀՀ Պարետի կողմից տրված ցուցումներին խստագույնս հետևելու և իրենց առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար:
 
Կենտրոն վարչական շրջանում հանրային տրանսպորտի նկատմամբ հսկողությունը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն