Հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը․ Արսեն Թորոսյան


Հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը․ Արսեն Թորոսյան

  • 29-05-2020 10:36:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
«Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։
 
Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։
 
Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել hr@moh.am հասցեով կամ զանգահարել 091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102)»։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը