Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք


Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք

  • 29-05-2020 12:36:19   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վրաստանում կորոնավիրուսի վարակի 8 նոր դեպք է հաստատվել: Վերջին շաբաթվա տվյալներով՝ սա ռեկորդային թիվ է, գրում է «Ալիք մեդիան»:
 
 StopCov հատուկ կայքը հայտնում է, որ ևս 3 պացիենտ ապաքինվել է: Ողջ ընթացքում բուժվածների ընդհանուր թիվը 576 է՝ վարակվածների 77,21% -ը:
 
Այսօրվա դրությամբ կովիդ կլինիկաներում 158 պացիենտ է բուժում ստանում:
 
Փետրվարի 26-ից մայիսի 29-ը Վրաստանում կորոնավիրուսի 746 դեպք է հաստատվել, որոնցից 12-ը՝ մահվան ելքով: Կարանտինում 2 966 մարդ է, ստացիոնարում՝ 250:
 
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության կենտրոնի տվյալներով՝ մայիսի 28-ի դրությամբ Վրաստանում  52,1 հազար PCR-թեստ է արվել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play