Մայիսի 29-ը խաղաղապահ ուժերի միջազգային օրն է

29-05-2020 13:10:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
 


 
«Մայիսի 29-ը խաղաղապահ ուժերի միջազգային օրն է:
 
ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ 1948թ. կազմավորված զորախմբի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն ու պահպանումն է աշխարհի թեժ, չլուծված հակամարտությունների գոտիներում,
կարևորագույն առաքելություններից է նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությունը:
 
Մեր երկիրը, որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, 2001թ. ձևավորեց ՀՀ խաղաղապահ ուժերը: Նորաստեղծ ստորաբաժանման առաջին առաքելությունն ու մարտական մկրտությունը Կոսովոյում էր 2004թ.-ին:
 
Որպես պատերազմով անցած ու խաղաղության գինն իմացող երկրի «դեսպաններ»՝ հայ խաղաղապահներն այսօր իրենց կարևոր ներդրումն ունեն աշխարհի հակամարտ գոտիներում կայունության և խաղաղության ապահովման գործում»:
 
 
 
 
 
Լուս.` Արեգ Վարդանյանի
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 368 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար