Առանց գեներատորի անհնար է պատկերացնել ժամանակակից բիզնեսը


Առանց գեներատորի անհնար է պատկերացնել ժամանակակից բիզնեսը

  • 30-05-2020 15:14:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Էլեկտրաէներգիայի անջատումները միշտ լինում են անժամանակ ու անսպասելի, դրանք կարող են մեծ վնասներ
 
հասցնել հատկապես խոշոր արտադրամասերին ու բանկերին, չէ՞ որ մեր օրերում ժամանակը <փող> է, և հոսանքի անջատման պատճառով  պարտադրված յուրաքանչյուր չաշխատած րոպեն էլ կորցրած գումար: Այդ է պատճառը, որ արտադրական ու հասարակական նշանակության խոշոր կառույցներում տեղադրվում են գեներատորներ, որոնք ապահովում են անխափան էներգասնուցում: Հայաստանում գեներատորների խոշոր ներմուծող ու տեղադրող է <Յունիմայն> ընկերությունը: Ընկերության անցած ուղին ու ներկան է ներկայացնում տնօրեն Գրիգոր Մաջարյանը:
Մեր գեներատորները հուսալի են
<Յունիմայնը> իր գործունեությունը սկսեց մոտ 10 տարի առաջ, որպես արտադրական տեխնիկա  ներմուծող ընկերություն, որն առաջարկում էր հաստոցների և հոսքագծերի ավտոմատիկայի էլեկտրական սարքավորումներ և պարագաներ ՝ ինվերտորներ, PLC-ներ, ավտոմատ անջատիչներ, էլեկտրամոնտաժման պարագաներ և մալուխներ: Հետո ընդլայնեց իր գործունեությունը՝ հիմնական շեշտը դնելով գեներատորների ներմուծման ու տեղադրման վրա. Չէ՞ որ առանց էլեկտրաէներգիա այդ ամենը չի կարող գործի դրվել. <Խոշոր արտադրություններում ու ընկերություններում մենք տեսանք այդ պահանջարկը: Նրանք անխափան էլեկտրաէներգիայի աղբյուրի կարիք ունեին, որովհետև ցանկացած պահի հոսանքը կարող էր անջատվել ու կաթվածահար լիներ արտադրական պրոցեսը: Իսկ գեներատորը լավագույն լուծումն է, դրա շնորհիվ արտադրությունը միշտ պրոցեսի մեջ է >,- պատմում է <Յունիմայն> ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը:  
Այսօր <Յունիմայնը> ներմուծում է տարբեր հզորության բենզինային, դիզելային, գազային և ինվերտորային գեներատորներ, նախատեսված առանձնատների, գրասենյակների, խանութների, սուպերմարկետների, գործարանների հասարակական նշանակության ցանկացած խոշոր կառույցի համար: Այս գեներատորները ավտոմատ են գործարկվում, դրանք հիմնական հոսանքի աղբյուրի անջատվելուն պես րոպեների ընթացքում միանում են, և աշխատանքը չի խափանվում:  Ընկերության փորձառու մասնագետները նաև զբաղվում են գեներատորների տեղադրումամբ ու մոնտաժմամբ: <Մեր գործընկերներն այսօր Հայաստանում մեծ ճանաչում ունեցող ընկերություններ են: Նրանք <զինված> են ամեն տեսակ անակնկալների առաջ ու ապահովել են իրենց աշխատանքային պրոցեսի անխափան ընթացքը: Սպասարկում ենք ամբողջ Հայաստանի տարածքում, բայց մեր գեներատորների պահանջարկ եղել է անգամ Վրաստանում, նաև Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում, ու մեր գեներատորներով հասել ենք նաև այնտեղ>,- ասում է ընկերության տնօրենը:
 <Յունիմայնը> գործարկել է www.generator.am կայքը, որտեղ տեղադրված է ամբողջական տեղեկատվություն գեներատորների տեխնիական բնութագրերի մասին: Ի դեպ ընկերությունը առաջարկում է գեներատորներ նաև առանձնատների, խանութների ու գրասենյակների համար: Գրիգոր Մաջարյանը շեշտում է, որ իրենց ներմուծած գեներատորների համար իրենք տալիս են բարձր երաշխիքներ, դրանք առաջատար արտադրողների գեներատորներ են, որոնք համապատասխանում են միջազգային բարձր ստանդարտների: <Մեր գեներատորները այսօր մեծ պահանջարկ ունեն բանկերում: Կենտրոնական բանկը պարտադրում է, որ բանկերն ունենան էլեկտրաէներգիայի երկրորդ աղբյուր: Շատ բանկերում ու նրանց մասնաճյուղերում արդեն տեղադրվել են մեր գեներատորները: Մենք նաև ապահովում ենք դրանց շարունակական սպասարկումը>: Այդ սպասարկումը բարձր որակով իրականացնելու համար ընկերության մասնագետները հավաստագրվել են արտադրող ընկերություններում և կարողանում են լիարժեք կիրառել գեներատորների ֆունկցիոնալ հնարավորությունները: Նրանց տեղադրած բարձրակարգ գեներատորների շնորհիվ հանրապետությունում ավելի ու ավելի շատ կազմակերպություններ են ապահովվում մշտական էլեկտրասնուցմամբ, որը հուսալի է, երկարատև ու անաղմուկ: Գեներատորները, անկախ հզորությունից, ներմուծվում ու տեղադրվում են պայմանագիրը կնքելուց հետո 7-10 աշխատանքային օրվա ընթացքում: Ընկերությունը հետո էլ ապահովում է գեներատորի աշխատանքի շարունակական հսկողությունն ու սպասարկումը: 
Արտադրության ավտոմատացում
<Յունիմայն> ընկերությունը գեներատորների ներմուծմանն ու տեղադրմանը զուգահեռ շարունակում է նաև  ավտոմատացման տեխնիկայի ներմուծումը և հանդիսանում է ոլորտի մի շարք առաջատարների (Շնայդեր (Schneider Electric), Կրիպալ (Kripal), Սի-Էն-ՍԻ (CNC) և այլն) պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:  Իրականացնում է նաև արտադրությունների էլեկտրական ավտոմատացումը: Ավոտամատացումը ժամանակակից արտադրության պահանջն է, այն անհրաժեշտ է գործարանների, արտադրամասերի բարդ տեխնոլոգիական հագեցվածությունը հեշտ կառավարելի դարձնելու, օպտիմալ աշխատանքային ռեժիմներում տեխնիկան երկար ու անխափան շահագործելու համար: <Յունիմայն> ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանի խոսքով իրենք այսօր իրականացնում են էլեկտրական սնուցման բավական բարդ ավտոմատացումներ, որոնք պահանջում են մեծ փորձ ու հմտություն. <Մոտ 6 ամիս մենք աշխատեցինք, մի կազմակերպության համար, որն ունի էլեկտաէներգիայի երեք գիծ ու գեներատոր։ Հավաքել ենք մի մեծ ուղեղ, որը անջատման դեպքում փոխվում է երկրորդի վրա, եթե երկրորդն էլ է անջատված կամ անջավում է,ավտոմատ փոխվում է երրորդ գծի վրա, երրորդը չի լինում , փոխում է գեներատորի վրա, բայց հենց առաջին գծի էլեկտրական սնուցումը միանում է, գեներատորից փոխվում է առաջին գիծ: Իհարկե դժվար է ավտոմատացնել միաժամանակ երեք գիծ այնպես, որ դրանք հանկարծ չխաչվեն ու պայթյուն չլինի, բայց դա մեր թիմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվեց>:  
Այսօր արդիական խնդիր է ոչ միայն ավտոմատացումը, այլև էներգախնայողությունը: <Յունիմայն> ընկերությունը ընդառաջ գնալով ժամանակակից պահանջներին, ներմուծում է նաև պնևմոմեխանիզմներ, որոնք  աշխատում են սեղմված օդով: Պնևմատիկան մեր օրերի արտադրությունում բավական մեծ դեր ունի, նրա օգնությամբ սարքավորումների ու արտադրական պրոցեսների կառավարման ավտոմատացման բարդ խնդիրներ են լուծվում: <Մենք մեր գործունեությամբ լիարժեք ապահովում ենք մեզ դիմող ընկերությունների պահանջները  ավտոմատացման,պնևմատիկայի, գեներատորների տեղադրման ու սպասարման առումով: Եվ շատ խոշոր ու խոշորագույն արտադրողներ ու ընկերություններ այսօր մեր գործընկերներն են: Մենք սպասարկում ենք նաև հանքարդյունաբերությանը՝ մատակարարելով բարձրավոլտ մալուխներ (кабель)>:
 Միակ խնդիրը, ինչպես նշում է <Յունիմայն> ընկերության տնօրեն Գրիգոր Մաջարյանը կադրերի պակասն է. <Ինժեներների պակաս ունենք. այսօր բոլորը կա՛մ տնտեսագետ են, կա՛մ իրավաբան, կա՛մ ծրագրավորող, դրանք են համարվում շահութաբեր մասնագիտություններ, ինժեներներ չկան, նրանք էլ, ովքեր կան չեն ցանկանում աշխատել: Մեզ ինժեներներ են պետք, ու մեզ հետ նրանք զարգանալու և առաջ գնալու մեծ  հնարավորություններ ունեն>:  Իսկ <Յունիմայնը> կայուն զարգացող ու ընդլայնվող հեռանկարային ընկերություն է, որը կանգ չի առնում ձեռքբերածի վրա, գտնում է զարգացման նոոր ոլորտներ: Ընկերությունը պլանավորում է ներմուծել մեծ UPS-ներ (էլեկտրաէներգիայի կուտակիչներ) մեծ հաստատությունների (ուսումնական,բժշկական հաստատություններ, սննդի օբյեկտներ, խանութներ,  արտադրամասեր և այլն) համար անջատումների դեպքում մի քանի ժամ էլեկտրաէներգիա կապահովեն: <Մենք այնտեղ ենք, որտեղ պետք է անխափան էլեկտրասնուցում >,-ամփոփում է Գրիգոր Մաջարյանը: 
 
Ավելին ՝ https://www.facebook.com/UnimineLLC/
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն