Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ


Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

  • 01-06-2020 12:35:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է  հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ: 
 
«Հարգելի Նիկոլ Վովայի,
 
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
 
Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել այն մշտական ուշադրությունը, որը Դուք ցուցաբերում եք ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Կառավարության գծով ընդունվում են արդյունավետ որոշումներ, որոնք ուղղված են առևտրի, տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացմանը, ստեղծվում են պայմաններ գիտատեխնիկական, հումանիտար և այլ բնագավառներում նոր համատեղ նախագծերի իրականացման համար:
 
Կարևոր նշանակություն ունի նաև Ռուսաստանի և Հայաստանի սերտ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին բացահայտել տնտեսական ինտեգրման մեծ ներուժը:
 
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարգավաճում և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»,-նշված է ուղերձում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն