Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել


Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել

  • 01-06-2020 14:30:24   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
 
Լևոն Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար։
 
Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։
 
Դավիթ Պողոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ։
 
Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Էդգար Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն:
 
Հայկ Բախշիյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն