Դատախազությունը կարող է բողոքարկել Քոչարյանին հիվանդանոցում պահելու որոշումը

01-06-2020 15:08:31   | Հայաստան  |  Իրավունք
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձավ դատարանի որոշմանը, ըստ որի՝ մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա հիվանդանոցում։
 


«Ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության Քրեակատարողկան ծառայության։ Պահանջը հետևյալն է, որ մինչև արտակարգ դրության ավարտը կալանավորը մնա համապատասխան բուժհաստատությունում։ Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, և որպես հայցի ապահովման միջոց սահմանվել
է, որ մինչև արտակարգ դրության ավարտը չի տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։ Այս վարույթի կողմերը, ինչպես նկատեցիք, պաշտպանն է և Քրեակատարողական ծառայությունը։ Որպես կանոն՝ օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում։ Բայց իմ համոզումը բովանդակային առումով այն է, որ դատախազը այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա՝ առնվազն պատիժների և հարկադրանքի նկատմամբ հսկողության լիազորությունների իրականացման շրջանակներում»,- ասաց դատախազը։
 
Արթուր Դավթյանի խոսքով՝ դատախազությունը դեռ չի ստացել այդ որոշումը։ Կծանոթանան դրա հիմնավորումներին և կքննարկեն հետագա անելիքները։ Դավթյանը չբացառեց, որ հնարավոր է այդ որոշումը բողոքարկվի։
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 231 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար