Իրանում կորոնավիրուսով վարակի 2.979 նոր դեպք և 81 մահ է արձանագրվել. factor.am


Իրանում կորոնավիրուսով վարակի 2.979 նոր դեպք և 81 մահ է արձանագրվել. factor.am

  • 01-06-2020 16:04:09   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 154.445-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության հանրային կապերի բաժնի ղեկավար Կիանուշ Ջահանպուրը, գրում է ԻՌՆԱ-ն: «Մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.979 նոր դեպք է արձանագրվել:
 
Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 154.445 է»,- ասել է նա: Մեկ օրում Իրանում 81 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7.878-ի: Միաժամանակ, մինչ օրս 121.004 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Հիվանդներից 2.578-ի վիճակը ծանր է:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը