50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան


50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան

  • 01-06-2020 16:09:22   | Հայաստան  |  Հասարակություն



50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան
«Գալաքսի» ընկերությունների խմբի և «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի համատեղ նախագիծը սոցիալական աջակցությունից զատ կրթական ու մոտիվացիոն կարևոր կոմպոնենտ ունի։ Նախագծի շրջանակում ընկերությունների խմբի հաջողած ղեկավարներ ու աշխատակիցներ ձեռագիր նամակներով իրենց պատմություններով են կիսվել երեխաների հետ՝ հավատացվելու, որ կրթությամբ ու աշխատասիրությամբ ամեն ինչ հնարավոր է։
 
«Մեր մանկական գյուղերի երեխաների համար շատ կարևոր է շարունակել կրթվել հեռավար ձևաչափով, չէ որ երեխաների մեծամասնությունը դպրոցահասակ է։ Շատ ուրախ ենք, որ այսօրվա դժվարին իրավիճակում, երբ կրթությունն իրականացվում է հեռավար ձևաչափով, «Գալաքսի» ընկերությոնների խումբն իր աջակցությամբ հոգում է երեխաների կարիքները՝ կապված կրթության հետ։ Շատ կարևոր է, որ մեր երկրում գործող կազմակերպությունները համագործակցում են մեզ հետ և փորձում են բարեգործությամբ թեթևացնել և մեր բեռը, և հեռավար ձևով իրացնել երեխաների իրավունքը, այն է՝ ստանալ կրթություն»,- ասել է «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սպարտակ Սարգսյանը։
 
Բնականաբար, հունիսի 1-ը երեխաները որպես տոն են ընկալում, ուրեմն տոնի համար գրքեր, քաղցրավենիքներ ու ժպիտներ ևս առաքվել են երեխաներին։ Բնականաբար, խոցելի խմբերում գտնվող երեխաների ինքնությունները չբացահայտելու համար արշավի մասին որևէ կադրում նրանք չեն երևա։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն