Ղազախստանի նախագահն արագ ապաքինում է մաղթել Փաշինյանին


Ղազախստանի նախագահն արագ ապաքինում է մաղթել Փաշինյանին

  • 01-06-2020 17:00:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կորոնավիրուսից արագ ապաքինում է մաղթել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանին ուղղված մաղթանքը Տոկաևը տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
 
«Արագ ապաքինում եմ մաղթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Համոզված եմ, որ իր բնածին կենսունակությամբ նա կկարողանա հաղթահարել հիվանդությունը և վերադառնալ գործունեության՝ ի շահ բարեկամական Հայաստանի», – գրել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն