Իրար միս ծամելու իրավունք չունենք. չգիտենք, ինչ կլինի վաղը ...


Իրար միս ծամելու իրավունք չունենք. չգիտենք, ինչ կլինի վաղը ...

  • 01-06-2020 17:53:35   | Հայաստան  |  Հասարակություն

Շրջափակման մեջ ենք։
 
Ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, որ ոչ մի ձեւ չենք ուզում պահի լրջության մասին մտածել։ Չդառնալ պատեհապաշտության զոհ։
Կրկնում եմ` - ..Մենք գտնվում ենք տեսանելի եւ անտեսանելի թշնամիների արանքում շրջափակված, որի արդյունքում մարդկային կյանքեր են ընդհատվում։ Շատ չենք` չափազանց քիչ ենք։ Պետք է դողալ ամեն մարդու կյանքի..` ու առողջության համար։ Մենք իրավունք չունենք պարտվելու այս պատերազմում։ Պետք է միավորվել, ինքնակազմակերպվել, անձնական ամբիցիաները մի կողմ թողնելով, որովհետեւ սա ոչ թե անձերի կռիվ է, այլ մարդկային կյանքերի փրկության։ Մենք ապրում ենք այսօրն ու չգիտենք, ինչ կլինի վաղը։ Օր-օրի հեռանում ենք իրարից, այն դեպքում, որ պետք է զորավիգ լինել.. Իսկ եթե այսպես անմտածված ու անտարբերությամբ փորձենք շարունակել ապրել, դրանից եւ ոչ ոք չի հաղթելու։ Մենք իրավունք չունենք մեր կյանքը, հայրենիքը, պետականությունը բախտի քմահաճույքին թողնելու.. եւ տեղի-անտեղի մեր բացթողումները մեկս մյուսի վրա գցելու, արդարացնելու սրան-նրան։ Մենք շատ ժամանակ չունենք։ Մենք իրար միս ծամելու իրավունք չունենք։ Ինչով որ կարող ենք, կարող ենք օգնել մեկս մյուսին, որ վաղը ոչ մի վատ բան չպատահի։
 
լրագրող
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն