ԱԱԾ-ն Դավիթ Սանասարյանի գույքն ուսումնասիրելիս հասել է մինչև 2013 թվականը․ պաշտպան


ԱԱԾ-ն Դավիթ Սանասարյանի գույքն ուսումնասիրելիս հասել է մինչև 2013 թվականը․ պաշտպան

  • 01-06-2020 18:03:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

factor.am Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը։
 
Այսօրվա նիստում ևս կողմերն ուսումնասիրում են գործում առկա գրավոր ապացույցները։ Ապացույցների հետազոտման ժամանակ Սանասարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը հայտարարեց․ «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, որ ԱԱԾ-ն պարոն Սանասարյանի գույքերով այնքան է հետաքրքրվել, որ նույնիսկ 2013 թվականի առք ու վաճառքի մասին տվյալներն է բերել դրել գործի մեջ»։ Դատարանն էլ արձագանքեց՝ օրենքով արգելվո՞ւմ է, պաշտպանը թե՝․ «Սա ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն սովորականի չնմանվող խորությամբ փորձել է պարոն Սանասարյանի գործը․․․»։ Նրան դատավորն ընդհատեց ասելով, որ իր վարույթում եղած գործերը սովորականին չնմանվող են և ԱԱԾ-ն էլ, ինչքան ուզում, այդքան ինֆորմացիա է հանում և դնում գործի մեջ՝ սա առաջին գործը չէ։ Դատախազը պնդեց, որ  ոչ կառուցողական հայտարարություններ են արվում։ Նշենք, որ Սանասարյանի մյուս պաշտպանը՝ Ինեսսա Պետրոսյանը, ներկա չէ նիստին, պատճառը կորոնավիրուսով վարակված լինելն է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը