Լիտվայի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Փաշինյանին ու շուտափույթ ապաքինում մաղթել


Լիտվայի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Փաշինյանին ու շուտափույթ ապաքինում մաղթել

  • 01-06-2020 18:28:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու շուտափույթ ապաքինում մաղթել կորոնավիրուսից: Այս մասին Նաուսեդան գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
 
«Հայաստանի Հանրապետության հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, իմ և իմ կնոջ անունից շնորհավորում եմ ձեր ծննդյան տարեդարձը: Լիտվան ձեր և ձեր ամբողջ ընտանիքի կողքին է կորոնավիրուսի դեմ պայքարում: Մաղթում ենք ձեզ շուտափույթ ապաքինում»,- գրել է Լիտվայի նախագահը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play