Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում,դեղատներում և ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ

01-06-2020 18:37:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ 
«Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երեւանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։
 


Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում են գրանցվում։
 
Դիտարկումների ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են խախտումներ, մասնավորապես, ախտահանման սահմանվածնորմերում։ Արձանագրվում են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ
անհամապատասխանություն նորմերին, արտաքին շփման մակերեսները ճիշտ կամ պատշաճ չեն ախտահանվում։ Աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքերն ամենահաճախ դիտարկվողն են: Արձանագրվում են ջերմաչափման և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ: Որոշ տնտեսվարողների մոտ բացակայել են օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակվող՝ ոտնակով աղբամաններ,  արտահագուստի համար նախատեսված առանձին հանդերձապահարաններ:
 
Պարետի կողմից սահմանված կանոնները չպահպանած տնտեսվարողների նկատմամբ կայացվում է 24-ժամյա  կասեցման որոշում՝  ժամանակտալով տնտեսվարողին վերացնել արձանագրված խախտումները, զուգահեռ իրականացվում է նաև խորհրդատվական աշխատանք տնտեսվարողների հետ:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝  անակնկալ ստուգայցերը շարունակվում են  ողջ հանրապետությունում և  հորդորում է տնտեսվարողներին խստորեն պահպանել ՀՀ պարետի հաստատած կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
 ՀՀ կառավարություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 314 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար