Հայաստանում կա մոտ 7000 պահեստավորված թեստ, հետո կսկսվի արտադրությունը.«Հրապարակ»


Հայաստանում կա մոտ 7000 պահեստավորված թեստ, հետո կսկսվի արտադրությունը.«Հրապարակ»

  • 01-06-2020 18:49:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանն ինչ քանակությամբ թեստեր ունի, քանի որ հիվանդացության ավելացմանը զուգահեռ սկսել են շրջանառել
 
խոսակցություններ, որ թեստերի պակասի պատճառով  մարդկանց օրերով թեստ չեն անում։ Կամ՝ ախտանիշներ ունեցող անձանց (հաշվի առնելով հիվանդության հանկարծահաս բնույթը՝ մարդն ամեն օրվա ու անգամ՝ ժամի մեջ կարող է վատանալ ), մի քանի օր հերթի մեջ են թողնում։ Սա բնական է, քանի որ տեղական թեստերի արտադրությունը դեռ չկա, իսկ այս ընթացքում թեստերի նոր խմբաքանակներ Հայաստան  չեն եկել։ Գուցե այլևս չկա՞ն թեստեր։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը «Հրապարակին» հայտնեց, որ Հայաստանում կա  մոտ 7000 պահեստավորված թեստ։ Հարցին, թե ի՞նչ է լինելու այն դեպքում, եթե դրանք վերջանան, խոսնակն ասաց՝ մինչև վերջանալը կսկսվի թեստերի տեղական արտադրությունը։ «Բայց պետք է խնդրեմ, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից հասկանաք, թե որ փուլում է արտադրությունը»։  
 
Մոլեկոլայաին կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնեց, որ այսօր կամ վաղը թեստերը տալու են ԱՆ հիվանդությունների վերահսկման կենտրոն։ «Իրենք հենց փորձարկեն ու մեզ տան դրական եզրակացություն, կսկսենք, բայց թե ինչքան են իրենց փորձարկելու, չեմ կարող ասել»։
 
ԱՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանից էլ հարցրեցինք, թե որքան կտևի փորձարկումների ու եզրակացություն ներկայացնելու ժամանակը։ Նա ասաց, որ դա կախված է նմուշների քանակից, որոնք իրենց ինստիտուտը կտրամադրի։ Օրինակ՝ 300 հատ, թե 1000։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը