«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով երեխա է ծնվել. Նա ընտանիքի 6-րդ երեխան է


«Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով երեխա է ծնվել. Նա ընտանիքի 6-րդ երեխան է

  • 01-06-2020 18:43:32   | Հայաստան  |  Հասարակություն

«Էրեբունի» ԲԿ-ում մայիսին 445 երեխա է ծնվել: 5 կգ 600 գ քաշով Դավիթը նրանցից մեկն է։ Չնայած երեխայի մեծ չափերին’ հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է։ Իսկ ընդհանուր առմամբ, մայիսին հանրապետության ամենաշատ ծնունդներն ինչպես միշտ «Էրեբունի» ԲԿ-ում են գրանցվել:
 
Ծննդատունը ծնունդների թվով շարունակում է մնալ հանրապետության առաջատարը։ Գարնան վերջին ամսին ծնվել է 215 աղջիկ, 230 տղա։ Նրանց մեջ 10 երկվորյակ կա, տեղեկացնում են ԲԿ-ից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն