Հրապարակվել են կորոնավիրուսից մահացածների անունները, մասնագետը անձնական տվյալների պաշտպանության խնդիր է տեսնում.ՀԺ

02-06-2020 17:46:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀԺ  Այսօր «Ֆեյսբուքում» հայտնվել է կորոնավիրուսից մահացած մարդկանց անուն-ազգանունները, իսկ որոշ լրատվամիջոցներ տարածել են այդ տեղեկատվությունը:
 


Անձնական տվյալների այս արտահոսքին ֆեյսբուքյան իր է
ջում անդրադարձել է տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը.
 
«Կորոնավիրուից մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ մի երկու բան ասեմ.
 
էջը, որտեղ դրանք հայտնվել են, երկու բան ունի հետը կապված.
ա. ունի մեկ ադմին, որը գտնվում է ՌԴ-ում
բ. այս էջն էր տարածում Սաֆարյան Ստյոպայի հեռախոսից իբր վերցրած, Ֆոտոշոփ արած սքրինշոթներ նամակագրություներից
Սա կա՛մ հաքերային հարձակում է, կա՛մ ներքին սաբոտաժ։ Կապ չունի, երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները անպաշտպան են։
Եվ հարց է առաջանում մեր բոլորիս տվյալների պաշտպանության (վերաբերյալ)՝ կախված հեռախոսների վերահսկողության համակարգի (հետ),
որն արդեն երրորդ ամիսն է՝ աշխատում է Հայաստանում։ Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում։ Պատգամավորներին կրկին, N-երորդ անգամ կոչ եմ անում ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով, ներառել ընդդիմադիր պատգամավորների եւ անկախ մասնագետների, տեր կանգնել մեր բոլորիս տվյալներին»,- գրել Մարտիրոսյանը՝ միեւնույն ժամանակ դիմելով մի խումբ պատգամավորների:
 
Սամվել Մարտիրոսյանի այս գրառմանը մեկնաբանությունների բաժնում արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, որ հեռախոսների տեղորոշման համակարգը ընդամենը կապի երեք օպերատորների մոտ արդեն իսկ առկա տվյալները կենտրոնացրել է մեկ տեղում։
 
«Այդ մեկ սերվերի մետադատային կառավարությունում հասանելիություն ունեն մի քանի հոգի, շատ ավելի քիչ մարդ, քան այդ տվյալները տրամադրած օպերատոր ընկերություններում։ Պարետատան այն աշխատակիցները, որոնք զանգահարում և զգուշացնում են կոնտակտավորներին, մետադատային հասանելիություն չունեն, ընդամենը զանգահարում են համակարգի դուրս բերած համարներով՝ առանց իմանալու՝ ով ում քանի անգամ է զանգահարել, կամ երբ ու որտեղ են նրանց հեռախոսները իրար մոտ գտնվել»,- ավելացրել է պատգամավորը։
 
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը factor.am կայքի հարցին ի պատասխան, անդրադառնալով կորոնավիրուսից մահացածների անուն-ազգանունները հրապարակվելու փաստին, ասել է, որ պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին՝ պարզելու համար, թե ով է այդ էջի հետևում կանգնած:
 
«Իրականում ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»,- նշել է Ալինա Նիկողոսյանը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 738 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար