ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում


ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

  • 02-06-2020 18:25:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով ՀՀ ոստիկանության հետ, ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ 
Տեսչական մարմնի ստուգայցի ընթացքում 2 նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրվել են  որոշակի խախտումներ և թերություններ՝ օգտագործվող սպասքի, ծորակների ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանման հետ կապված: Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեններին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռք առնել տվյալ թերությունները վերացնելու համար։ 
 
Տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգայցերի ընթացքում հաստատությունների տնօրեններին տալիս են խորհրդատվություն, ցուցումներ, թե ինչպես պետք է աշխատել ու ինչ պայմաններ ապահովել համավարակի տարածումը կանխելու համար: 
 
Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն։  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն