Մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ


Մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ

  • 02-06-2020 18:38:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հունիսի 1-ին 4-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողներն անցկացրել են մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ «Վաշտը պաշտպանությունում» և «Վաշտը հարձակման ընթացքում» թեմաներով: 
 
Զորավարժության նպատակն էր պաշտպանության կազմակերպման ու մարտի վարման ընթացքում մարտավարական բարդ պայմաններում վաշտի ներդաշնակումն ու զինծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, անձնակազմի դաշտային վարժվածության, բարոյահոգեբանական ու ֆիզիկական պատրաստության ամրապնդումը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն