ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս

02-06-2020 18:42:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 2-ին եղել է զինված ուժերի զորամասերից մեկում, տեղում ծանոթացել  ընթացող շինարարական աշխատանքներին և
առօրյա ծառայության կազմակերպմանը: 
 
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասում, հետևել միջոցառումների կատարման ընթացքին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և սպասարկման ամենօրյա աշխատանքներին, ծանոթացել է անձնակազմի կենցաղի և սննդի մատուցման պայմաններին: 
 
Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին ծառայության կազմակերպման և իրականացվող մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 290 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար