Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է համագյուղացին


Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է համագյուղացին

  • 03-06-2020 15:26:12   | Հայաստան  |  Իրավունք

2020թ. հունիսի 3-ին` տարբեր ժամերի, «Թալինի» բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել այն մասին, որ ձախ կրծքավանդակի ծակած-կտրած վերք, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք  և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, աջ ծնկան կտրած վերք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արագածավան գյուղի  3 բնակիչներ:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է  քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
 
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արյան հետքեր, առգրավվել են տուժողների հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
 
Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արագածավան գյուղի 3 բնակիչներին  դանակահարել է 21-ամյա համագյուղացին:
 
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Իրավունք