ՀՀ քաղաքացիները գերմանացիների կամ չինացիների նման աչքի չեն ընկնում կարգապահությամբ. Ալեն Սիմոնյան

03-06-2020 15:34:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Աշխարհը նոր է նման վիրուսի հետ առերեսվել, և ճիշտ չէ մեղադրել իշխանություններին։ Այս մասին ԱԺ ամբոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիոնյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ Նրա խոսքով՝ կարելի է նաև մեղադրել Անգլիայի վարչապետին կամ Գագիկ Ծառուկյանին, ով ասում էր՝ կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպնում։
 


«Որևիցե մեկը՝ թե պարոն Ծառուկյանը, թե դուք
, թե ես այս իրավիճակի հետ ծանոթ չենք եղել։ Եվ չգիտենք, թե ինչպես կլիներ, եթե տիկին Զոհրաբյանը լիներ ՀՀ առողջապահության նախարարը, ինչ իրավիճակ մենք կունենայինք՝ ավելի լավ, թե՞ ավելի վատ։ Եվ ես ձեզ խնդրում եմ, դուք հեղինակավոր քաղաքական գործիչ եք, ձեր ելույթը կարևոր է, այստեղից խոսել ու ասել՝ ՀՀ քաղաքացու վրա որևէ մեկը որևիցե բան է գցում, արդար չէ։ Մենք՝ ես, դուք պետք է այդ առաքելությունը վերցնենք մեզ վրա ու օրինակ ծառայենք»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
 
Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիները գերմանացիների կամ չինացիների նման աչքի չեն ընկնում կարգապահությամբ։ Դա պետք է փոխել։ «Ես ձեզ խնդրում եմ, այստեղ ՀՀ իշխանությանը, որը ՀՀ քաղաքացուց որևէ կերպ չի տարբերվում, իրեն չի առանձնանցում քաղաքացուց, իր վրա է վերցնում պարտականությունը, պետք չէ հիմա այստեղ նման շարժումներով մեզ փորձել ՀՀ քաղաքացուց տարանջատել ու մեզնից պաշտպանել»,- նշեց նա։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 233 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար