Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ուղիները քննարկել է մասնագետների հետ

03-06-2020 15:47:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և դրա հետևանքներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ: 
 


Այս շրջանակում նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության դպրոցի դեկան Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների և էկոնոմիկայի
նախկին նախարար Լևոն Բարխուդարյանի, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ։
 
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարման ուղիներին ու հնարավորություններին։
 
Հանդիպումների մասնակիցները նախագահին են ներկայացրել իրենց մասնագիտական կարծիքներն ու տեսակետները:
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 220 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար