Հրապարակվել է Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված աղբամաններն այրելու և սուպերմարկետի ապակիները վնասելու տեսանյութը

03-06-2020 16:14:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները:
 


«Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ամեն աղբամանը ձեռք բերելու համար համայնքային բյուջեից շուրջ 95 հազար դրամ է ծախսվում։ Երևանի քաղաքապետարանը նաև զգուշացնում է, որ համայնքային գույքը վնասելու ամեն դեպքով դիմում
է ոստիկանություն և հետևողական է, որ համայնքային գույքը վնասողները ենթարկվեն պատասխանատվության։
 
Ոստիկանության՝ նախօրեին տարածած հաղորդագրության համաձայն, Ոստիկանության Կենտրոնական բաժնի ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ, հունիսի 1-ին, ժամը 18.30-ին, արարքը կատարելու կասկածանքով Հերացու փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա մի երիտասարդ ու տվել խոստովանական բացատրություն:
 
Պարզվել է, որ երիտասարդն արարքը կատարել է 23-ամյա մի աղջկա հետ, որը նույնպես տվել է խոստովանական բացատրություն»,- ասված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 215 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար