Դավիթ Տոնոյանը «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրենի հետ քննարկել է զորամասերի ջրամատակարարմանը վերաբերող հարցեր


Դավիթ Տոնոյանը «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրենի հետ քննարկել է զորամասերի ջրամատակարարմանը վերաբերող հարցեր

  • 03-06-2020 16:35:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել զորամասերի ջրամատակարարման կազմակերպչական, ենթակառուցվածքային, ցանցային սպասարկման հարցերին։
 
Համաձայնություն է ձեռք բերվել ԶՈւ զորամասերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի սպասարկման բարելավման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ:
 
«Վեոլիա ջուր» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել զորամասերի ջրամատակարարման բարելաման և առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն