Իտալիայում ՀՀ դեսպանությունը ողջ ծավալով վերսկսում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը

03-06-2020 17:20:48   | Իտալիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝  հաշվի առնելով ս.թ. հունիսի 3-ից Իտալիայում ռեգիոնների միջև տեղաշարժման սահմանափակումների վերացումը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ողջ ծավալով վերսկսում է հյուպատոսական ծառայությունների մատուցումը։
 


 
«Քաղաքացիները կարող են ներկայանալ դեսպանություն միայն նախապես գրանցվելով, որի համար անհրաժեշտ է զանգահարել 06
3296638 հեռախոսահամարով կամ էլ. հաղորդագրություն ուղարկել [email protected] հասցեին:
 
Հաշվի առնելով COVID-19-ի տարածման շարունակական վտանգը՝ դեսպանություն մուտք գործող անձիք պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ»,- ասված է դեսպանության գրառման մեջ:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 297 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար