Արցախի ոստիկանության կողմից իրականացվում են բացատրական աշխատանքներ

04-06-2020 11:50:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված ԱՀ ոստիկանության ծառայողներն այսօրվանից՝ հունիսի 4-ից մայրաքաղաքի փողոցներում ծառայություն են իրականացնում:
 


Ոստիկանության նպատակն է կանխել փողոցներում, սննդի և առևտրի օբյեկտներում, բանկերում և հանրային նշանակության մյուս բոլոր սպասարկման կետերում
քաղաքացիների հնարավոր կուտակումները:
 
Ոստիկանության ծառայողները կոչ են անում քաղաքացիներին պարտադիր պահպանել սոցիալական հեռավորություն կամ կրել պաշտպանիչ դիմակներ, ինչպես նաև ծանոթացնում են ԱՀ Պարետի որոշումներին:
 
ԱՀ ոստիկանության կողմից բացատրական աշխատանքներ են իրականացվում նաև շրջաններում և հանգստի գոտիներում:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 238 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար