Ապօրինաբար հատվել են ծառեր, բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմում 57․000 ՀՀ դրամ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

04-06-2020 14:10:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում ս․թ․հունիսի 2-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնում հայտնաբերել են ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքի բնակիչ՝ Գ․Ա․-ի կողմից ապօրինի հատված «Բարդի» տեսակի 6 ծառ (12սմ, 12սմ, 12սմ, 12սմ, 12սմ, 14սմ տրամագծերով)։ Այս մասին տեղեկատվություն է տարածել տեսչական մարմինը։
 


Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել
է 57․000 ՀՀ դրամ:
 
Գործի նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 238 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար