Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից դուրս է գրվել Արմենիա ԲԿ-ի կորոնավիրուսով վարակված բժիշկը

04-06-2020 14:30:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մայիսի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսային վարակով և երկկողմանի ծանր թոքաբորբով: Այս մասին տեղեկատվություն է տարածել Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն։
 


«Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ
շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, մի խոսքով նման վարակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել»,-պատմում է բժիշկ, դոցենտ Պատրիկյանը:
 
Նրա խոսքով իր փրկվելը հավասար էր հրաշքի, ինչի համար շնորհակալություն է հայտնում գործընկերներին:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 559 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար