Հակոբ Արշակյանին որևէ զինված անձ չի ուղեկցել

04-06-2020 15:25:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Lurer.com լրատվակայքը քիչ առաջ հրապարակել էր «Զինված անձը «պահպանում է» Հակոբ Արշակյանի անվտանգությունը» վերտառությամբ նյութ, որտեղ նշվում էր, թե  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար  Հակոբ Արշակյանը «ՀայՓոստի» մասնաճյուղեր այցեր է կատարում զինված անձի ուղեկցությամբ։
 


Կցելով այցելության տեսանյութերից մեկը՝ լրատվամիջոցը հայտնում է. «Իչպես երևում է տարածված տեսանյութում՝ նախարարի անվտանգությունը տարածքում ուշի-ուշով հսկում է զինված անձը։ Հարց է առաջանում՝ ումի՞ց են հեղափոխական պաշտոնյաները այդպես վախենում»։
 
Չնայած տեսանյութում երևացող զինված անձը արդեն իսկ «ՀայՓոստի» մասնաճյուղի դիմաց էր, երբ ժամանեց
նախարարը, այնուամենայնիվ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։ Մամուլի խոսնակ Սիրանույշ Գյուրջինյանը հայտնեց, որ տեսանյութում երևացող զինված անձը ոչ թե Հակոբ Արշակյանի ուղեկցորդն է եղել, այլ «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակիցներից։
 
«Ինչ վերաբերում է զենքով անձին, որի մասին հրապարակվել է հոդվածը՝ առանց տեղեկատվությունը ճշտելու ՀՀ ԲՏԱ նախարարությունից, տեղեկացնում ենք, որ «ՀայՓոստի» բաժանմունքներից մի քանիսում այդ պահին իրենց աշխատանքային պարտականություններն են կատարել «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակիցները։ Վերջիններս, օրենքով սահմանված կարգով, ունեն զենք կրելու իրավունք։ Հակոբ Արշակյանի շրջայցի ընթացքում լուսանկարում պատկերված անձը վերոնշյալ ծառայության աշխատակիցներից մեկն է»,- նշեց մամուլի խոսնակը։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 228 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար