Արցախում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները

04-06-2020 15:39:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում մայրաքաղաքում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները:
 


Նախապես սահմանված վայրերում՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության ՀՓՄ հրշեջ-փրկարարներն ախտահանման աշխատանքներ են իրականացնում
մայրաքաղաքի բանուկ հատվածներում:
 
ԱՀ պարետի որոշմամբ՝ վաղ առավոտյան ժամերին իրականացվող միջոցառումներից բացի, աշխատանքները շարունակվում են նաև երեկոյան ժամերին՝ բազմամարդ վայրերում: Իրականացվող աշխատանքներին աջակցում են նաև ոստիկանության ծառայողները՝ ախտահանման վայրերում սահմանափակելով քաղաքացիների շարժը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 330 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար