ՀԾԿՀ-ում գազի սակագների վերաբերյալ աշխատանքային քննարկում է ընթանում


ՀԾԿՀ-ում գազի սակագների վերաբերյալ աշխատանքային քննարկում է ընթանում

  • 04-06-2020 16:02:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային կարգով քննարկվում են գազի սակագները վերանայելու հայտերը:
 
Հայաստանի գազամատակարարման համակարգում լիցենզավորված գործունեություն են իրականացնում երկու ընկերություն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Տրանսգազ» ՍՊԸ-ն: «Գազպրոմ Արմենիա»-ն  իրականացնում է բնական գազի ներկրում, համակարգի օպերատիվ տեխնոլոգիական կարգավարում, բնական գազի բաշխում և վաճառք սպառողներին: Իսկ «Տրանսգազ» ՍՊԸ-ն իրականացնում է բնական գազի փոխադրում և գազի ստորգետնյա պահեստարանների շահագործում:
 
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից ապրիլի 1-ին հանձնաժողով ներկայացված՝ գազի սակագների վերանայման հայտերն ավելի վաղ ուսումնասիրվել էին հանձնաժողովի աշխատակազմի կողմից։ Արդյունքում հանձնաժողովն առաջարկել էր անփոփոխ թողնել բնակչությանը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գործող սակագինը: Մասնավորապես «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 հազար 909.6 դրամ։ Սա այն դեպքում, երբ ներկայումս սոցիալապես անապահով ընտանիքների համար այդ սակագինը կազմում է 100 հազար դրամ, իսկ բնակչության համար՝ 139 հազար դրամ։ Հանձնաժողովն առաջարկել է անփոփոխ թողնել գործող սակագները։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play