Մեկնարկում է պետական կրթաթոշակով դրեյփերի համալկսարանում ուսանելու առցանց սասընթացները


Մեկնարկում է պետական կրթաթոշակով դրեյփերի համալկսարանում ուսանելու առցանց սասընթացները

  • 04-06-2020 16:20:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 1-ից մեկնարկել են «Վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանի գարնանային ծրագրում սովորելու համար հայտարարված մրցույթի հաղթող 8 հայ մասնակիցների առցանց դասընթացները: 
 
Տեխնոլոգիական մտքի հայ ներկայացուցիչներն աշխարհի ամենահաջողակ ձեռներեցների մենթորությամբ կանցնեն առցանց դասընթացների շարք՝ կազմված մի քանի մոդուլներից, որոնց թվում են՝
 
Ապագայի տեխնոլոգիաները (Technologies of the future),
 
Գաղափարից արտադրանք՝ ինչպես ստեղծել աշխարհը փոխող պրոդուկտներ (Turning ideas into products that change the world),
 
Ինչպես նախագծել ապագայի բացառիկ պրոդուկտ (Designing the next unicorn),
 
Ճիշտ բիզնես մոդելի ընտրություն (Figuring out the right business model),
 
Վիրտուալ ներկայություն՝ բացառիկ մրցանակներով (Virtual Herothon with unique prizes),
 
Աճի և վաճառքների հիմնասյուները (Fundamentals of the growth and sales),
 
Երբ և ինչպես հիմնադրել ընկերությունը (How and when to incorporate your company),
 
Ամեն ինչ ֆոնդահայթայթման մասին (Everything you need to know about fundraising),
 
Ամենը առաջնորդության մասին և ինչպես բացահայտել թույլ կողմերը (Become a leader and identify your blind spots),
 
Ինչպես ձևավորել լավագույն թիմեր (Let’s build great teams) 
 
Ինչպես կառուցել խոսքը՝ գաղափարը կատարելապես ներկայացնելու համար(Construct the perfect business pitch),
 
Ինչպես ներկայացնել գաղափարը ներդրողներին (Pitch to investors, win Prizes & Hero Graduation):
 
Նշենք, որ հայ մասնակիցների այցը Սիլիկոնյան հովիտ հետաձգվել էր ավիաչվերթների չեղարկման պատճառով և Դրեյփերի համալսարանն առաջարկել է նրանց դասընթացներն անցկացնել առցանց ձևաչափով: Հետագայում՝ չվերթների վերականգնվելուց անմիջապես հետո մասնակիցները հնարավորություն կունենան մեկնելու Սիլիկոնյան հովիտ, ինչպես նաև հանդիպելու ներդրողների հետ՝  հնարավոր ներդրումներ ներգրավեու նպատակով: 
 
Սիլիկոնյան հովտում կրթական բացառիկ՝ ձեռներեցության և բիզնես ծրագրին մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) նախաձեռնությամբ, որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման ծախսերը։ 
 
Դրեյփերի համալսարանում դասավանդում են համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատեր-դասախոսներ Իլոն Մասկը (Tesla, Inc.), Թիմ Վեսթերգրենը (Pandora Media Inc.), AirBnB-ի ղեկավարներն ու YouTube-ի հիմնադիրները, տեխնոլոգիական ոլորտի այլ հայտնի դեմքեր, ովքեր իրենց կրտսեր գործընկերներին ներկայացնում են գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհներըը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևերով։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն