Որքանո՞վ են պաշտպանում դիմակները և ինչպե՞ս ստուգել ինքնաշեն դիմակների արդյունավետությունը. մասնագիտական քննարկում կորոնավիրուսի մասին.Shantnews.am

04-06-2020 17:05:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ԵՊԲՀ մասնագետները քննարկում են կազմակերպել Covid-19-ի մասին գիտական հաստատված տեղեկատվություն տալու և իրենց բնորոշմամբ՝ «տարածված ստերն ու միֆերը կոտրելու նպատակով»։
 


ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս, ԲԳԹ Արման Բադալյանը, խոսելով դիմակների մասին, նշեց, որ դրանց արդյունավետությունը կարող է
0-95 տոկոս լինել:
 
«Մինչ այսօր մարդկությունը վիրուսների, բակտերիաների մուտքի դուռ հանդիսացող բերանի ու քթի խոռոչի պաշտպանության համար ավելի հասարակ պաշտպանիչ միջոց դեռ չի ստեղծել, քան դիմակն է: Դիմակի արդյունավետությունը կախված է որակից, դիմակ կրո՞ւմ է հիվանդը, թե՞ առողջ մարդը, քամի կա՞, թե՞ ոչ, ի՞նչ արագությամբ է այն փչում, վիրուսների, բակտերիաների նստեցումն ինչ արագությամբ է տեղի ունենում և այլն: Երբ դնում ենք դիմակ, չգիտենք՝ որ իրավիճակում կհայտնվենք, ինչքան կպաշտպանի այն մեզ, բայց որ կա որոշակի տոկոսայնություն, իսկ դա կա, դա ապացուցված է, դրանք որոշակի տոկոս պաշտպանում են: Եթե պաշտպանում են, ուրեմն պետք է կրենք և այն պետք է համատեղ լինի մյուս միջոցառումների հետ»,- ասաց Արման Բադալյանը:
 
Խոսելով ինքնաշեն դիմակների մասին՝ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն էլ նշեց, որ ինքնաշեն դիմակները ևս կարող են արդյունավետ լինել, իսկ արդյունավետությունը ստուգելու պարզ միջոց կա՝ վառվող մոմը պետք է բերանից 10 սմ հեռու պահել և փորձել փչելով հանգցնել այն: Եթե հանգեց, ուրեմն արդյունավետ չէ: Ինքնաշեն դիմակները ցանկալի է, որ եռաշերտ, քառաշերտ լինեն:
 
«Պետք է նաև ճիշտ կրել դիմակը: Հանել, դնելով, դիմակին դիպչելով, դիմակի դրսային մակերսեին
դիպչելով, ինքնավարակման մեծ ռիսկ ունենք: Դրսային մակերեսը համարվում է պոտենցիալ աղտոտված, դիմացի հատվածը աղտոտված է դիմացինի թքի կաթիլներով: Եթե կարիք կա դիմակն ուղղելու, պետք է ուղղել ոչ թե դիմային մասին դիպչելով, այլ երիզներից բռնելով: Կարևոր է նաև ձեռքերի հիգիենան»,- ասաց Մերի Տեր-Ստեփանյանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 646 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար