ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

  • 04-06-2020 17:25:33   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ 
 
Նա այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով.
 
«Սիրելի հայրենակիցներ,
 
Հարգելի գործընկերներ,
 
Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։
 
Հարգանքով,
Դավիթ Անանյան»։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն