Արամ Հարությունյանը հանդիպել է Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին

04-06-2020 18:35:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Հարությունյանի գլխավորթությամբ հունիսի 4-ին Շուշիում հանդիպել է Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանի
հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության կառուցվածքին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ռազմահայրենասիրական նախագծերի մշակմանն ու դպրոցական ծրագրերում դրանց կիրառմանը:
 
Երկուստեք կարևորվել են հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներին, երիտասարդության խնդիրների վերհանմանը, ինչպես նաև տարբեր սպորտաձևերի համաչափ զարգացմանը վերաբերող հարցեր:
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջարկություններով:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության հետ հանդիպումները հաճախակի դարձնել և խնդիրներին հնարավորինս սեղմ ժամկետներում տալ համապարփակ լուծումներ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 410 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար