Արամ Հարությունյանը հանդիպել է Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին
04-06-2020 18:35:00 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Հարությունյանի գլխավորթությամբ հունիսի 4-ին Շուշիում հանդիպել է Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության կառուցվածքին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ռազմահայրենասիրական նախագծերի մշակմանն ու դպրոցական ծրագրերում դրանց կիրառմանը:
Երկուստեք կարևորվել են հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներին, երիտասարդության խնդիրների վերհանմանը, ինչպես նաև տարբեր սպորտաձևերի համաչափ զարգացմանը վերաբերող հարցեր:
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդես են եկել առաջարկություններով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության հետ հանդիպումները հաճախակի դարձնել և խնդիրներին հնարավորինս սեղմ ժամկետներում տալ համապարփակ լուծումներ: