2020թ. գարնան որակավորման քննություններին մասնակցել է ընդհանուր 97 հավակնորդ. փաստաբանական պալատ

04-06-2020 19:08:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2020թ. գարնան որակավորման քննություններին մասնակցել է ընդհանուր 97 հավակնորդ, որից՝
 


2 հավակնորդ- 2019թ. աշնանը փաստաբանական դպրոցն ավարտած, սակայն որակավորման քննու
թյուններին հարգելի պատճառով չմասնակցած
1 հավակնորդ- 2019թ. աշնան որակավորման քննությունների 2-րդ փուլի դեոնթոլոգիայի բաղադրիչից կտրված
94 հավակնորդ- փաստաբանական դպրոցի շրջանավարտներ (այդ թվում՝ հատուկ դիմորդներ և 5 ու ավել տարվա ստաժ ունեցող ունկնդիրներ)
ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 04.06.2020թ. կայացած նիստում ամփոփել է 2020թ. գարնան որակավորման քննության արդյունքները, որոնց համաձայն որակավորման քննությունները՝
հանձնել է 65 հավակնորդ.
չի հանձնել 32 հավակնորդ:
Հիշեցնենք, որ որակավորման քննությունն անցկացվել է հեռավար կարգով, իսկ այն հավակնորդների համար, որոնք չեն կարողացել ապահովել հեռավար քննության համար անհրաժեշտ պայմաններ՝ առկա եղանակով: Քննությունը կազմակերպվել է 9 խմբերի միջոցով, որոնցից 5 խումբն՝ առկա, իսկ 4 խումբը՝ հեռավար: Առկա եղանակով քննության ժամանակ պահպանվել են պարետի որոշման պահանջները, այդ թվում՝ հավակնորդները քննությունը հանձնել են դիմակներով, ձեռնոցներով:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 420 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար