•94 հավակնորդ- փաստաբանական դպրոցի շրջանավարտներ (այդ թվում՝ հատուկ դիմորդներ և 5 ու ավել տարվա ստաժ ունեցող ունկնդիրներ)
ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 04.06.2020թ. կայացած նիստում ամփոփել է 2020թ. գարնան որակավորման քննության արդյունքները, որոնց համաձայն որակավորման քննությունները՝
•հանձնել է 65 հավակնորդ.
•չի հանձնել 32 հավակնորդ:
Հիշեցնենք, որ որակավորման քննությունն անցկացվել է հեռավար կարգով, իսկ այն հավակնորդների համար, որոնք չեն կարողացել ապահովել հեռավար քննության համար անհրաժեշտ պայմաններ՝ առկա եղանակով: Քննությունը կազմակերպվել է 9 խմբերի միջոցով, որոնցից 5 խումբն՝ առկա, իսկ 4 խումբը՝ հեռավար: Առկա եղանակով քննության ժամանակ պահպանվել են պարետի որոշման պահանջները, այդ թվում՝ հավակնորդները քննությունը հանձնել են դիմակներով, ձեռնոցներով: