Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 596 նոր դեպք. գրանցվել է մահվան 7 դեպք


Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 596 նոր դեպք. գրանցվել է մահվան 7 դեպք

  • 05-06-2020 10:56:18   | Հայաստան  |  Հասարակություն

Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած, 183-ը` մահվան ելքով:
 
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 596 նոր դեպք և 7 առողջացած։
 
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 65161 թեստավորում:
Նոյյան տապան  -   Հասարակություն