Եկեք փորձենք հնարավորինս շուտ դուրս բերել մեր երեխեքին տնային կալանքից․ Հակոբ Կարապետյան

05-06-2020 12:45:47   | Հայաստան  |  Հասարակություն
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել․
 


«Իմ Արամ տղան չորսուկես տարեկան է՝ 54 ամսական: Իր պուճուր կյանքի 54 ամիսներից արդեն չորրորդը անցկացնում է տանը՝ մեր աշխարհում իր գտնվելու ամբողջ ժամանակի մոտ 8 տոկոսը:
 
Չորս ամիս՝ չնչին բացառություններով, տնից դուրս չի գալիս, մանկապարտեզ չի գնում, բակ
չի գնում, ընկերների հետ չի շփվում, նոր ընկերների հետ չի ծանոթանում, գլդոր չի քշում, լողի չի գնում, նկարչության չի գնում, կավագործության չի գնում, լիքը բան չի տեսնում, չի վերապրում: Ինչքան էլ որ փորձենք ձիգ պահել, իր ու իր մեծ ախպոր կարգապահության վրա տանը մնալը կատաստրոֆիկ ազդում է՝ էդ տարիքի երեխաներ ունեցողները հաստատ հասկանում են, ինչ եմ ասում:
 
Պատկերացրեք՝ 35 տարեկան եք, ու ձեր կյանքի ութ տոկոսը՝ շուրջ 3 տարի, տնային կալանքի մեջ եք: Պատկերացրի՞ք: Դե եկեք փորձենք հնարավորինս շուտ դուրս բերել մեր երեխեքին տնային կալանքից»:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 314 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար