Քաղաքացին բաժին է տարվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար. պարզաբանում՝ տեսանյութի մասին.ՀԺ
05-06-2020 14:12:31 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Քիչ առաջ համացանցում օգտատերերից մեկի կողմից տեսանյութ հրապարակվեց, որտեղ երեւում էր՝ ինչպես են մի խումբ ոստիկաններ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում մի քաղաքացու: Քաղաքացին նշում էր, որ ինքը ինքնուրույն էլ կարող է գնալ, պետք չէ ուժ կիրառել եւ գոռում, որ խեղդվում է, ցավեցնում են ձեռքը:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ քաղաքացին բերման է ենթարկվել՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու համար:
Նշենք, որ տեսանյութի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ոստիկանության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորող քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը իր պահանջն է, ինչպես նաեւ հասարակության: