Բոլորին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը, մյուսներին հորդորում եմ հեռացնել. ՄԻՊ-ը՝ վարչապետի հրապարակման մասին


Բոլորին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը, մյուսներին հորդորում եմ հեռացնել. ՄԻՊ-ը՝ վարչապետի հրապարակման մասին

  • 05-06-2020 14:28:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ:
 
Այս մասին հայտնում են ՄԻՊ հանրային կապերի վարչությունից՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի էջում հրապարակված լուսանկարին:
 
«Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը և վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները։
 
Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլևս չեմ տեսնում:
 
Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը»,- ասված է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի արձագանքում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play