IDBank-ի դեբետային քարտերը կարելի է պատվիրել արդեն նաև Idram-ով

05-06-2020 16:25:51   | Հայաստան  |  Ֆինանսներ
 


 
IDBank-ի և Idram-ի թվային հարթակն անընդմեջ կատարելագործվելով` իհարկե հաշվի առնելով հաճախորդների ցանկություններն ու առաջարկությունները՝ այժմ արդեն հնարավորություն է տալիս ցանկացած վայրից, առանց ժամանակ կորցնելու պատվիրել IDBank-ի Visa Gold, Visa Signature, Visa Infinite տեսակի դեբետային քարտերը՝ ցանկացած արժույթով և անվճար առաքման հնարավորությամբ։ 
 
«Idram Rocket Visa քարտի օրինակով մեր հաճախորդներն արդեն գիտեն, որ այն կարելի է պատվիրել  Բանկի կայքում, IDBanking.am առցանց հարթակով և Idram բջջային հավելվածով։ Հատկապես Idram-ում այս հնարավորությունը շատ է դուր եկել մեր հաճախորդներին,
քանի որ քարտը հնարավոր է պատվիրել հեռախոսով՝ արագ ու հարմարավետ՝ անգամ Բանկի հաճախորդ չլինելով՝ անցնելով հեռավար նույնականացում։ Հաշվի առնելով մեր հաճախորդների դրական արձագանքները՝ ստեղծեցինք հնարավորություն Idram հավելվածից պատվիրելու Բանկի այլ քարտեր ևս», -ասել է Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Սուրեն Մարգարյանը:
 
IDBank-ի քարտերը պատվիրելու համար Idram հավելվածում անհրաժեշտ է մուտք գործել «Բանկինգ» բաժին՝ և սեղմելով «պատվիրել նոր քարտ» կոճակին, ընտրել Ձեր նախընտրած քարտն ու պատվիրել։ Քարտի տրամադրման և սպասարկման բոլոր
պայմանները կգտնեք հենց հավելվածում։ 
 
Երևանի տարածքում քարտերը կստանաք անվճար առաքմամբ։
 
Idram հավելվածին կցելով քարտը՝ կարող եք օգտվել անհպում՝ QR և NFC վճարումների մոտ մեկ տասնյակ լուծումներից ավելի քան 2500 վաճառակետերում, կատարել գնումներ 200 առցանց խանութներից, կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 300 ծառայությունների դիմաց՝ կոմունալներ, հարկեր, վարկեր, հաշիվների համալրում և այլն։ 
IDBank-ի և Idram-ի համատեղ թվային հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել Idram հավելվածը, դառնալ Պրեմիում պլյուս հաճախորդ
 
և սինքրոնացնել հաշիվները։ IDBank-ի քարտերը կարելի է պատվիրել նաև IDBank-ի կայքում, ինչպես նաև IDBanking.am առցանց հարթակում։
 
Ձեր նախընտրած քարտի բոլոր առավելություններին ծանոթանալու համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ։
 
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
 
Նոյյան տապան   -   Ֆինանսներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1101 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար