Հասարակությանը տեղեկատվական տեռորի են ենթարկում, որն ունի մեկ նպատակ՝ պահանջել կառավարության հրաժարականը. պատգամավոր

05-06-2020 16:53:21   | Հայաստան  |  Հասարակություն
Մեր հասարակությանը տեղեկատվական տեռորի են ենթարկում, որը սարսափելի է այն տեսանկյունից, որ ուղղակիորեն վնասում է թե պետական, թե հանրային անվտանգությունը։ 
 


Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ 
 
Ըստ նրա՝ նշյալ տեղեկատվական տեռորը սկսվել է դեռ մարտից և ունի մեկ նպատակ՝ պահանջել կառավարության հրաժարականը։ 
 
«Մեն
ք պետք է այսօր ֆիքսենք, որ Հայաստանը և ամբողջ աշխարհը մեծ հաշվով գտնվում են պատերազմական իրավիճակում, և բոլորիս գործողությունները պետք է այս ելակետից լինեն։ Եվ բոլոր գնահատականները տարբեր քաղաքական միավորների՝ ընդդիմության, որոշ ընդդիմադիր գործիչների, նաև որոշ քաղաքական հայտ ներկայացրած խմբակների, պետք է դիտարկվեն հենց այս տեսանկյունից»,- ընդգծեց Գ. Աբրահամյանը։ 
 
Պատգամավորի խոսքերով՝ պարետատան կողմից համավարակը հաղթահարելուն ուղղված լուծումները պետք է գտնեն համապատասխան հանրային արձագանք, հակառակ դեպքում դրանց արդյունավետությունն էապես նվազում է.
 
«Հենց այսօր՝ ընդամենը մեկ ժամ առաջ որոշ մարդիկ կոչ էին անում հանրությանը դիմակներ չկրել այն դեպքում, երբ դիմակի կրումն այս իրավիճակում և այս փուլում թերևս կարևոր պաշտպանիչ միջոցներից մեկն է, և սրա դեմ խոսել՝ նշանակում է ուղղակիորեն գործել հանրային անվտանգության, պետության և պետական անվտանգության դեմ»։ 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1908 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար